«Սիստեմա» ԲՖԿ-ն կրկին առաջարկել է ընդգրկել Քոչարյանին տնօրենների խորհրդում

«Սիստեմա» ԲՖԿ-ն կրկին առաջարկել է ընդգրկել Քոչարյանին տնօրենների խորհրդում

PanARMENIAN.Net - «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան կրկին առաջարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն, ասվում է ընկերության կայքում:

«Սիստեմա» ԲՖԿ-ն ռուսական դիֆերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է:

Նիստը տեղի է ունեցել մայիսի 18-ին, իսկ Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունները նախապես քննարկվել և երաշխավորել են Տնօրենների խորհրդի Նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեում։

Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---