ԼՂՀ նախագահ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը դեռ չի սպառել իրեն12 սեպտեմբերի 2008 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի ԽՄԲԻ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հանդիսանում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը` բանակցային գործընթացում Արցախի անմիջական մասնակցությամբ: Ըստ Բակո Սահակյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը դեռեւս չի սպառել իրեն եւ հիմա վաղ է խոսել այս ձեւաչափի փոփոխության մասին: Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին` նախագահը նշել է, որ վիճելի խնդիրները պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` ուղղակի բանակցությունների միջոցով: Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված վերջին քայլերը, միաժամանակ նշելով, որ ամենաբարդ իսկ հարցերը կարելի է լուծել ուղղակի երկխոսության ճանապարհով: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտգործնարարար Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մալո ծառայությունը:ս Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |