Իրաքում քրիստոնյաներն անհետացման եզրին են

Իրաքում քրիստոնյաներն անհետացման եզրին են

PanARMENIAN.Net - Իրաքյան էրբիլի քրիստոնյաների թեմը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է պաշտպանել իր իրավունքները՝ անտեսելով, որ համայնքն անհետացման եզրին է:

Քահանա Բաշար Վարդան, ելույթ ունենալով Լոնդոնում, ասել է, որ Իրաքի քրիստոնյաներն այժմ, 1400 տարվա հալածանքներից հետո, անհետացման եզրին են: Ըստ նրա, Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից հետո Իրաքում քրիստոնյաների քանակը նվազել է 83 տոկոսով: Նրանց քանակը 1,5 մլն-ից նվազել է մինչև 250,000, գրում է Lenta.ru-ն BBC News-ի վրա հղումով:

«Քրիստոնեությունն Իրաքում ներկայացնում է աշխարհի հնագույն, եթե ոչ ամենահին եկեղեցիներից մեկը, որը մոտ է անհետացման: Նրանք, ովքեր կմնան, պետք է պատրաստ լինեն նահատակվելու»,-ասել է Վարդան: Որպես հիմնական սպառնալիք նա նշել է իսլամիստ ծայրահեղականներին: Քահանան մեղադրել է Լոնդոնին դրա մասին ուղիղ խոսելուց խուսափելու մեջ: Ըստ նրա, դա տեղի է ունենում իսլամատյացության մեջ մեղադրվելու մտավախությունից:

Open Doors քրիստոնեական կազմակերպությունը 2014-ին հայտարարել էր, որ Իրաքը չորրորդ տեղում է այն երկրների ցանկում, որտեղ առավել հաճախ են ոտնահարվում քրիստոնյաների իրավունքները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---