Զորակոչից խուսափելու 2 դեպք է բացահայտվել![]() 24 մայիսի 2019 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բացահայտել են բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու երկու դեպք: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զորակոչից խուսափելու նպատակով քաղաքացի Գ.Ա-ն և Վ.Մ-ն ձեռք են բերել իրենց առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումով եզրակացություններ: Հաստատապես իմանալով, որ դրանք հանդիսանում են կեղծ փաստաթղթեր, ներկայացրել են կենտրոնական բժշկական հանձնաժողովին, ճանաչվել զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից: Հարցաքննության են հրավիրվել համապատասխան զինկոմիսարիատի, բժշկական հաստատությունների և կենտրոնական բժշկական հանձնաժողովի մի շարք աշխատակիցներ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Քաղաքացի Գ.Ա-ն կալանավորվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |