ԱՄՆ կոնգրեսմենները կոչ են անում օգնություն տրամադրել Ջավախքին13 սեպտեմբերի 2008 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսմեններ Ֆրենկ Պալլոնեն եւ Ջորջ Ռադանովիչը Կոնգրեսի կողմից Վրաստանին որպես օգնություն նախատեսված $1 մլրդ-ից Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի շրջանին ֆինանսական օգնություն հատկացնելու կոչով դիմել են իրենց գործընկերներին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն (ANCA), կոնգրեսմեններն ընդգծել են, որ Վրաստանի հակամարտության ժամանակ հայկական կառավարությունը Վրաստանում ԱՄՆ աշխատողների համար տրանզիտային միջանցք է հատկացրել Վրաստանի տարածքը լքելու համար: «Հայաստանի կառավարությունը նաեւ Վրաստանի հազարավոր քաղաքացիներին ապաստարան է հատկացրել: Այդ երկրի տարածքով շարունակում են հումանիտար բեռներ փոխադրվել: Մենք գործընկերներին կոչ ենք անում օգնության մի մասը հատկացնել Սամցխե-Ջավախեթիին` Վրաստանի ամենահետամնաց շրջաններից մեկին, որը հիմնականում հայերով է բնակեցված»,- ասվում է Պալլոնեի եւ Ռադանովիչի դիմումի մեջ: «Մենք շնորհակալ ենք Պալլոնե ու Ռադանովիչ կոնգրեսմեններին` իրենց տեսակետի եւ զարգացման կարիք ունեցող տարածաշրջանին ցավակցելու համար եւ հույս ունենք, որ կոնգրեսմենները կհամաձայնեն երաշխավորել, որ ԱՄՆ օգնությունը կհասնի Հայաստանի եւ Սամցխե-Ջավախեթիի բնակչությանը այս դժվար ժամանակներում»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |