Բուքմեքերական գրասենյակները կարող են արգելվել 2020-ի նոյեմբերից![]() 27 մայիսի 2019 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բուքմեքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ «Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։ Չի լինի նաև 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը», - գրել է Թունյանը։ Նա հայտնել է նաև, որ գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումները կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |