Աննա Հակոբյան. Ավելի լավ, եթե բյուջեից գողացվածը փոխանցվում է «Իմ քայլը» City of smile հիմնադրամներին27 մայիսի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավելի լավ, եթե պետբյուջեից գողացված միջոցները փոխանցվում են հիմնադրամներին: Նա այդպես է պատասխանել այնհարցին, թե արդյոք իր համար նշանակություն ունի, թե ինչ ճանապարհով են մարդիկ ձեռք բերել այն գումարները, որոնք փոխանցվում են հիմնադրամներին: «Ավելի լավ, եթե փոխանցում են և այն ծառայեցնում ենք պետությանն ու պետության պահանջներին»,- ասել է Հակոբյանը, հայտնում է Aysor.am-ը: «Գումարի ծագումը անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի ինչպես է հասել նրա ձեռքին, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաօգտակար նպատակներին», -ասել էնա: Հակոբյանն ընդգծել է նաև, որ թեև իր համար փոխանցվող գումարի ձեռք բերված ճանապարհը նշանակություն չունի, բայց Կենտրոնական բանկը ստուգում է փոխանցվող գումարի ծագումը և եթե այն կասկած է հարուցում, ապա գումարը չի փոխանցվում: Հակոբյանն ընդգծել է, որ այս հիմնադրամների ստեղծումից ի վեր միայն մի դեպք է գրանցվել, երբ ինչ-ինչ պատճառներով գումարը բանկի կողմից արգելվել է հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |