Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան նախագծելու բաց մրցույթ կհայտարարվի![]() 27 մայիսի 2019 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար կհայտարարվի բաց մրցույթ: Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է աշխատանքներ տանել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 2008 թվականից ի վեր ընդդիմությունն ամեն տարի մարտի 1-ին երթ է կազմակերպել ի հիշատակ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների: Երթն ավարտվում է Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ են դրվում զոհերի հիշատակին: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |