ՀԲ-ն և Մեծ Բրիտանիան կաջակցեն ՀՀ-ում հարկային քաղաքականությանը![]() 27 մայիսի 2019 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի բացման արարողությունը, հայտնել է ՊԵԿ լրատվական ծառայությունը: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն, ՀԲ-ի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրն ուղղված է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը՝ ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Այն նպատակ ունի նաև վերացնել 2017 -ին «Հարկային վարչարարության դիագնոստիկ գնահատման գործիքով» (TADAT) բացահայտված թերությունները: Ապրիլի 1-ից մեկնարկած «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրն ավարտվելու է 2021-ի մարտի 31-ին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկամյա ծրագիրը, թե «Լավ կառավարման հիմնադրամի», թե ՀԲ-ի համատեղ արդյունավետ աշխատանքի փորձն է: «Կարծում եմ, որ 2021թ-ի կեսերին կունենանք այս ծրագրի շատ կարևոր պտուղները: Աշխատանքներն կատարվելու են 16 ուղղությունով՝ միջազգային ու տեղական մասնագետների միասնական ուժերով: Հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել ստուգումների ձեռնարկների ու հարկային վարչարարների համար աուդիտ-պլանների մշակումը», - ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |