Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցելու ՀՀ-ում վեթինգին. Փաշինյանը նամակ է ստացել27 մայիսի 2019 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, PanARMENIAN.Net -ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում այն լուրերին, թե Նիկոլ Փաշինյանը «կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից, նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, սակայն բոլորովին այլ բովանդակությամբ», - նշեց Կարապետյանը: Նա հայտնեց, որ նամակում հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացմանը: «Վենետիկի հանձնաժողովը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները: Համաձայնելով, որ Հայաստանում կա վստահության լրջագույն պակաս դատական համակարգի նկատմամբ, նամակում Վենետիկի հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հանրային վստահությունն այդ համակարգի նկատմամբ վերականգնելու կարևորությունը:», - հայտնել են վարչապետի աշխատակազմից: Ավելի վաղ «168 ժամը» գրել էր, որ Փաշինյանը «բավականին կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: «Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում», - գրել էր թերթը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |