Սերբիայի նախագահը կոչ է արել պատգամավորներին ընդունել «դառը ճշմարտությունը» Կոսովոյի մասին

Սերբիայի նախագահը կոչ է արել պատգամավորներին ընդունել «դառը ճշմարտությունը» Կոսովոյի մասին

PanARMENIAN.Net - Սերբիան պետք է ճանաչի այն փաստը, որ Բելգրադը ոչ մի վերահսկողություն չունի Կոսովոյի հանդեպ: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանի անդամների առջև ունեցած ելույթում:

Սերբիայի նախագահը հանդես է եկել խորհրդարանի հատուկ նիստում, որը նվիրված է Կոսովոյի հետ հարաբերություններին: Ելույթում նա կոչ է արել պատգամավորներին ընտրել «քաղցր ստի և դառը ճշմարտության» մեջ:

«Առանց այդ մենք չենք իմանա, թե իրականում ինչ իրավիճակ է Կոսովոյում, Մեթոհիայում, ով է այնտեղ կառավարում և ինչ վիճակում են Կոսովոյի և Մեթոհիայի սերբերը»,-ասել է Վուչիչը, գրում է ՌԲԿ-ն РТС-ի վրա հղումով:

Նա ասել է նաև, որ պետք է խոստովանել, որ Սերբիան մեծ ազգային պարտություն է կրել, տարածք է կորցրել և զգալի տնտեսական վնասներ կրել: «Ես որոշեցի չշարունակել սուտն ու ինքնախաբեությունը, ես ասացի բոլորին, որ Կոսովոյում և Մեթոհիայում չկա Սերբիայի իշխանություն, չկա մեր կառավարությունը, և մենք պետք է դադարենք խաբել մեր հանրությանը»,-ասել է Վուչիչը:

Ըստ Սերբիայի նախագահի, կա Կոսովոյի խնդրի լուծման 2 սցենար: Առաջինը՝ ստատու-քվոն և «սառեցված հակամարտությունը»: Երկրորդը՝ Բելգրադի և Պրիշտինայի հարաբերությունների կարգավորումը: Վուչիչը հավելել է, որ ինքը երկրորդ տարբերակի կողմնակից է:

Ապրիլի 30-ին Կոսովոյի ղեկավար Հաշիմ Տաչին պահանջել էր Բելգրադից ճանաչել Կոսովոյի անկախությունը: 2018-ի դեկտեմբերին Կոսովոյում սեփական բանակի կազմավորման մասին հռչակագիրն ընդունվեց, որի քանակը կլինի մոտ 5000 զինծառայող:

Կոսովոն, որի բնակչության մեծամասնությունը ալբանացիներ են, անկախություն է հռչակել Սերբիայից 2008-ին: Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան 110 պետություն, մինչդեռ Սերբիան նախկինի պես այն համարում է իր գավառներից մեկը: 1999-ին Կոսովոյում պատերազմի ավարտցի հետո այնտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ին և KFOR առաքելության զինծառայողները՝ մոտ 4000 զինվոր ու սպա: .

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---