Բաքվում ոստիկանը կանգնեցրել է Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին (վիդեո) 29 մայիսի 2019 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ոստիկանությունը կանգնեցրել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկը կրող երկրպագուներին։ SNTV-ն թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի ոստիկանը կանգնեցնում Բաքվում զբոսնող «Արսենալի» երկրպագուներիին, որոնք Մխիթարյանի մարզաշապիկով են, և քիչ անց թույլատրում է նրանց հեռանալ։ Մայիսի 29-ին Բաքվում կկայանա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը։ Ավելի վաղ «Արսենալը» պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: Ակումբի երկրպագուները Change.org հարթակում ստորագրահավաք էին կազմակերպել, որով պահանջում էին բոյկոտել եզրափակիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |