Պոզներ. Կայցելեի Ղարաբաղ, որ ադրբեջանցիները հասկանան՝ սիրտս այս կողմում է29 մայիսի 2019 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներն ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այդ մասին նա ասել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում: «Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում:Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»,-ասել է Պոզները: Պոզները հայտարարել է նաև, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», ավելին, դա միայն ժպիտ է առաջացնում: «Դե կընդգրկեն ինձ սև ցուցակում, հետո՞ ինչ: Կարծում եմ, ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել»,-ասել է լրագրողը: Ադրբեջանի իշխանությունները այսպես կոչված «սև ցուցակում» են ընդգրկում բոլոր այն անձանց, որոնք այցելում են Արցախ: Այժմ ցուցակում 803 օտարերկրացի կա, այդ թվում համաշխարհային աստղեր: Պոզները նշել է, որ մեծ համակրանքով է վերբերվում հայերին ու Հայաստանին՝ շատ խելացի համարելով հայերին: Նա նշել է, որ իրեն գրավում է հայերի եզակի ունակությունը՝ գոյատևել ու վերապրել բարդ պայմաններում: Նաև նրան դուր է գալիս հայերի կենսուրախությունը, անկախ ամեն ինչից: Նա նաև իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Ըստ նրա, կառավարության ղեկավարի համար շարունակում է շատ կարևոր մնալ, եթե ոչ ամենակարևորը, իր լրագրողի մասնագիտությունը: «Ես նույնիսկ ուզում էի ասել նրան, որ չի կարելի միաժամանակ և լրագրող, և վարչապետ լինել: Նա շատ հասարակ մարդ է շփման մեջ, նրա հետ հաճելի է զրուցել: Նա լսելու ունակություն ունի, դա հազվադեպ է պատահում նման կարգավիճակով մարդկանց մոտ: Շատ համակրելի մարդ է»,-ասել է Պոզները: Պոզները Հայաստանում էր մայիսի 22-25-ը: Նա վարպետության դաս է տվել Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար, ներկա է եղել իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին, ինչպես նաև հանդիպել է մտավորակնների և մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |