Մակունց․ Վեթինգի նախագիծը գրեթե պատրաստ է

Մակունց․ Վեթինգի նախագիծը գրեթե պատրաստ է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ՀՀ դատավորներին վեթինգի ենթարկելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրային քննարկման։

«Նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման փուլում և այդ իսկ պատճառով դիմում եմ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկություններ ու մտահոգություններ», - դ հայտարարել է Մակունցը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է անցումային արդարադատության և դատավորներին վեթինգի ներկայացնելու մասին օրինագծերի անհրաժեշտության մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---