ԿԳՆ. Առաջին դասարանցիների փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հերթագրումը կչեղարկվի

ԿԳՆ. Առաջին դասարանցիների փաստաթղթերը  դպրոց չներկայացնելու դեպքում հերթագրումը կչեղարկվի

PanARMENIAN.Net - Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող առաջին դասարանցիների փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես առցանց հերթագրումը կչեղարկվի, հայտնում է կրթության և գիտության նախարարությունը:

Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և այսպես շարունակ:

Այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---