ԶԼՄ. Ջոն Սնոուի դերակատարը սերիալի ավարտից հետո վերականգնողական կենտրոն է դիմել29 մայիսի 2019 - 14:36 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարինգթոնը դիմել է վերականգնողական կենտրոն՝ ալկոհոլիզմից և սթրեսից ձերբազատվելու համար: Ինչպես հայտնում է Page Six-ը աղբյուրների վրա հղումով, դերասանին օգնություն է պահանջվել սերիալի ավարտից հետո: «Նա հասկացավ, որ սա վերջն է, սա այն էր, ինչի վրա իրենք այդքան ջանադրաբար աշխատեցին մի քանի տարի շարունակ»,-պատմել է պարբերականին դերասանի ընկերը: Ըստ պարբերականի, Հարինգթոնը մոտ մեկ ամիս է, ինչ Քոնեքթիկուտի առողջարարական կենտրոնում է: Նա այնտեղ էր եկել սերիալի վերջին եթերաշրջանի վերջին սերիայի թողարկումից մի քանի շաբաթ առաջ, գրում է ՏԱՍՍ-ը: Դերասանը հոգեբանական թրենինգների է մասնակցում, պայքարում է սթրեսի և բացասական զգացմունքների հետ: Կենտրոնում մեկ ամսվա համար վարձը 120 հազար դոլար է: «Հարինգթոնը որոշել է օգտագործել դադարն իր ժամանակացույցում, որոշ ժամանակ առողջարարական կենտրոնում անցկացնելու համար, որպեսզի լուծի իր խնդիրների մի մասը»,-ասել է դերասանի ներկայացուցիչը: 2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |