Բաղրամյանը բացել են․ Ցուցարարներից մի քանիսը հանդիպում են ԱԺ ղեկավարության հետ

Բաղրամյանը բացել են․ Ցուցարարներից մի քանիսը հանդիպում են ԱԺ ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևանում արգելող օրինագծի դեմ բողոքող ցուցարարները բացել են Բաղրամյան պողոտան։

Նրանցից մի քանիսն այժմ հանդիպում է օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։

Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ․ նրանք բողոքում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։

Ավելի վաղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ հանձնաժողովում՝ ընդգրկվելով լիագումար նիստի օրակարգ․ դրանով արգելվում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևան քաղաքում։

Ընթերցեք նաև՝ «Սիմոնյանը՝ բուքմեյքերականներին․ 63,000 մարդու նստացրել են խաղի վրա»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---