«Բարսելոնան» ուզում է վերադարձնել Նեյմարին![]() 29 մայիսի 2019 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Իսպանական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել հարձակվող Նեյմարին, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում: Այդ մասին ասվում է լրագրող Ժերար Ռոմերոյի Twitter-ի աքաունթում: Ըստ աղբյուրի, կատալոնացիները բանակցություններ են սկսել բրազիլացու տրանսֆերի մասին: Գործարքի մաս կարող է կազմել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն: Հաջողության դեպքում ֆրանսիացին կտեղափոխվի Փարիզ: Նշվում է, որ բանակցությունները դեռ սկզբնական փուլում են, գրում է Lenta.ru-ն: Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Նեյմարին ցանկանում է գնել «Ռեալը»: Ըստ իսպանական ԶԼՄ-ների, մադրիդցիները պատրաստ են նրան տարեկան 70 մլն եվրո առաջարկել: Փարիզյան թիմում Նեյմարը տարեկան մոտ 36,5 մլն եվրո է ստանում: Ապրիլի վերջում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոստովանեց, որ ուրախ կլիներ, եթե Նեյմարն ակումբ վերադառնար: ԶԼՄ-ները հայտնում էին, որ բրազիլացին դժգոհ է Ֆրանսիայի առաջնության մակարդակից: Նեյմարը հանդես է եկել Բարսելոնայի կազմում 2013-17թթ.: 2017-ի ամռանը նա տեղափոխվեց ՊՍԺ ռեկորդային 222 մլն եվրոյով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |