Երևան-Գյումրի գնացքը կարգազանց վարորդների պատճառով սահմանափակում է արագությունը29 մայիսի 2019 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի մի ուղղությամբ ուղևորությունը (150 կիլոմետր) տևում է 2 ժամ 10 րոպե, բայց ՀԿԵ հնարավորությունները թույլ են տալիս այն անցնել 1 ժամ 30 րոպեում՝ որոշ հատվածներում զարգացնելով մինչև 120 կմ/ժ արագություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԿԵ մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը՝ հավելելով, որ դա հնարավոր չէ անել, քանի որ ՀՀ քաղաքացիները շարունակում են ստեղծել վթարային իրավիճակներ գծերի վրա: Մայիսի 28-ի երեկոյան՝ Գյումրի-Երևան էլեկտրագնացքը Դալարիկ-Քարակերտ միջուղում, չնայած մեքենավարի կողմից ձեռնարկված միջոցներին, բախվել է տրակտորին: Վերջինս վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ վարորրդը ծանր վիճակում հիվանդանոցում է: Կահավորված գծանցումը գտնվել է վթարի վայրից ընդամենը 400 մետր հեռավորության վրա: Գրառման մեջ նշվում է, որ հերթական վթարը մարդու կյանք չխլեց, բայց միշտ չէ, որ վնասը միայն գույքային է լինում: «Նման դեպքերի քանակը վտանգավոր ձևով աճում է: Մանավանդ վերջի մեկ տարում մեր ազգաբնակչության մոտ սուիցիդալ տրամադրությունների տարածում է նկատվում: Իսկ գնացքների արագությունների աճի հնարավորությունները ներկայումս սահմանափակվում են նման անխելք վարվելակերպով»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |