Շտապօգնության և մարզերի ԲԿ-ների ևս 610 աշխատող կօգտվի սոցփաթեթից![]() 29 մայիսի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Պետությունը կընդլայնի «Սոցիալական անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» ծրագրի շրջանակները առողջապահության համակարգի ևս 610 աշխատակցի համար։ Նախատեսվում է, որ ծրագրում կընդգրկվեն մարզերում` 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող արյան փոխներարկման կայանների բոլոր աշխատողները (թվով մոտ 50 աշխատակից)՝ բացառությամբ տնտեսական (տեխնիկական) սպասարկում իրականացնող աշխատողների; Ծրագրում կընդգրկվեն նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները՝ թվով մոտ 560 աշխատակից: Առաջարկվում է նշված կազմակերպությունների բուժաշխատողների համար սահմանել փաթեթից օգտվող մնացած բուժաշխատողների համար նախատեսված նույն առողջապահական ծառայությունների փաթեթը: Նոր շահառուների ապահովագրման գումարը կազմում է մոտ 18 մլն դրամ, որը կիրականացվի ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցներով և լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |