Քոչարյանի գործով դատավորը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ Վերաքննիչ ուղարկելու համար![]() 29 մայիսի 2019 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, դատավոր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրել և ուղարկել էր ՍԴ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |