Հայաստանը կմասնակցի Պրահայի միջազգային Քվադրինալեին30 մայիսի 2019 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-16-ը Պրահայի 14-րդ միջազգային Քվադրինալեին Հայաստանը կներկայանա միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանի «Ուտոպիական նորաձևություն» (Utopian Fashion) ժամանակակից ինստալյացիայով: Համադրող/համակարգողն է Լիա Մխիթարյանը, թատերանկարիչ-էքսպերտը՝ Լիլիթ Ստեփանյանը, արվեստի քննադատը՝ Վարդան Ջալոյանը։Նախագիծն իրականացվում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի աջակցությամբ: Պրահայի Քվադրինալեն (Prague Quadrennial) հանդիսանում է աշխարհի խոշորագույն և իր ձևաչափի մեջ ամենաճանաչված արվեստի միջազգային փառատոնը` ժամանակակից տարածական ձևավորումից, մինչև հագուստի, լուսային և ձայնային ձևավորում։ Այն կազմակերպվում է Չեխիայի մշակույթի նախարարության և Եվրոպական Միության կողմից և անցկացվում է 4 տարին մեկ անգամ իր շուրջը հավաքելով շուրջ 64 երկրի արվեստագետներին և 180,000 այցելու՝ 90 երկրից։ «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիան մարդաբանական հետազոտություն է մարդ-հագուստ կապի մասին, ինչպես հագուստը կարող է ստեղծել հարություն (վերածնունդ)/ քոմյունիթի, այլ կերպ հագուստի միջոցով նայել մարդկության հեռավոր ապագան։ Հագուստը հանդիսանում է մի գործիք, որի միջոցով կանխատեսում ես մարդու ով լինելը կամ այն դերը, որ մարդը հանձն է առել վերցնել իր վրա, որն էլ շատ հաճախ սերտաճվելով իր հետ դառնում է մարդու էության անբաժան մի մասը։ Որտեղ հագուստը այլևս, ոչ թե արտաքին հարդարանք է հանդիսանում, այլ մարդու տեսակի «իկոնա»։
«Ուտոպիական նորաձևության» արտահայտչաձևը նորարարական է և պերֆորմատիվ՝ սինթեզելով իր մեջ տեսողական, լսողական, շոշափելի և զգայական ընկալումները։ Ինստալյացիոն տարածության մեջ վեր խոյացած հագուստ-քանդակները, հնարավորություն են տալիս հանդիսատեսին էքսպերիմենտի ենթարկելու ինքն իրեն՝ մտովի կրելու այդ հագուստները և գործի դնելու անձնական սցենարի և ռիտուալների սեփական տարբերակը։ Եթե, հագնում ես քեզ ծանոթ հագուստ/համազգեստ, օրինակ՝ զիվորականի, տիեզերագնացի, հոգևորականի և այլնի, հստակ գիտես տվյալ հագուստում քո դերը, ապա այս դեպքում դու ինքդ ես դառնում դերի ստեղծողը՝ հիմնվելով սեփական վերապրումների վրա, որտեղ հիմնական մոտիվը մարդկային ու բնության՝ բուսական և կենդանական աշխարհն է, դառնալով նոր փոփոխության ձգտողը, քո սեփական ուտոպիայի ստեղծողը։ 10-օրյա ցուցադրություները տեղի կունենան Պրահայի ցուցահանդեսային սրահում (Prague Exhibition Grounds/Výstaviště Praha), զուգահեռաբար կազմակերպվելով մի շարք միջոցառումներ, որոնք կարևոր հարթակ կստեղծեն աշխարհի տարբեր կողմերից ժամանած արվեստագետների և համադրողների համար, միմյանց ճանաչելու, փորձի փոխանակում կատարելու, ինչպես նաև միջազգային համագործակցություններ ստեղծելու հարցում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |