Կրակահերթ` Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ. Ոստիկանությունը մեկնաբանել է![]() 30 մայիսի 2019 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ի գիշերը Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին մի խումբ անձինք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ բացել նրանց ուղղությամբ: Բաբայանի գրասենյակի՝ հանցագործության մասին հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, այդ անձինք եղել են «արցախցիներին հայտնի բանդայի պարագլուխներ Բալայան Ալեքսեյը, Այդինյան Ռոլանդը, Միրզոյան Գրիգորը»: ՀՀ ստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպին: «Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |