ԱԺ-ն հունիսին արտահերթում կքննարկի Հարկային օրենսգրքի նախագիծը

ԱԺ-ն հունիսին արտահերթում կքննարկի Հարկային օրենսգրքի նախագիծը

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթն առաջին ընթերցմամբ կմտնի լիագումար նիստերի օրակարգ հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում արտահերթ նիստով:

Նա հիշեցրել է, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանության է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որոնք նախաձեռնել էր կառավարությունը։

«Բայց այս քառօրյա չի ներառվել, քանի որ քառօրյան բավական հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի թեման պետք է բավական երկար քննարկվեր, որոշվել է չներառել։ Ցանկանում եմ տնտեսվարողներին ասել, որ հանգիստ լինեն, օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է»,-ասել է նա։

Ավելի վաղ կառավարությունը օրենսդիր մարմին է ներկայացրել Հարկային օրենսգքրում փոփոխությունների վերաբերյալ նախագծերի փաթեթը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---