Բաքվում «Չելսին» ջախջախել է «Արսենալին» ԵԼ եզրափակչում![]() 30 մայիսի 2019 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Չելսին» դարձել է ՈւԵՖԱ 2018/19 Եվրոպայի լիգայի հաղթող: Եզրափակիչ խաղում, որը կայացել է մայիսի 29-ին Բաքվում, «Չելսին» պարտության է մատնել «Արսենալին» 4:1 հաշվով: Բոլոր գոլերը իրացվել են երկրորդ խաղակեսում: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաշիվը խոշորացրել է երկրորդ խաղակեսի միջնամասում, սակայն, հետո գոլ է բաց թողել հակառակորդից՝ վերադաձնելով ինտրիգի հույսը: Սակայն, հենց հաջորդ իսկ գրոհի ժամանակ «Չելսին» վերականգնել է 3 գնդկաի տարբերությունը, գրում է Ինտերֆաքսը: «Չելսիի» կազմում գոլերի հեղինակ դարձան Օլիվյե Ժիրուն (49), Պեդրո Ռոդրիգեսը (60), Էդեն Ազարը (65՝ 11 մետրանոցից, 72): «Արսենալի» կազմում աչքի է ընկել Ալեքս Այուոբին: «Չելսին» արդեն երկրորդ անգամ է հաղթում Եվրոպայի լիգայում, առաջին անգամ դա 2013-ին էր: «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել եզրափակչին՝ նա չէր մեկնել Բաքու անվտանգության նկատառումներից ելնելով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |