Բախտաձեն շնորհակալ է Փաշինյանին 2 երկրի սերտ գործակցությանը նպաստելու համար![]() 30 մայիսի 2019 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Առաջին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: «Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք», - գրել է նա: Բախտաձեն շնորհակալություն է հայտնել երկու երկրի միջև բարեկամության և սերտ գործակցության մեջ Փաշինյանի ներդրած ավանդի համար: «Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը»,- ասված է Մամուկա Բախտաձեի ուղերձում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |