Իսրայելի Քնեսեթը հայտարարել է ինքնալուծարման մասին

Իսրայելի Քնեսեթը հայտարարել է ինքնալուծարման մասին

PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթը քվեարկել է ինքնալուծարման օգտին: Կողմ է քվեարկել 120 պատգամավորներից 70-ը, դեմ՝ 45-ը: Մինչ այդ խորհրդարանը ևս 2 նիստ կգումարի: Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնական խորհրդարանական ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին, գրում է Lenta.ru-ն The Jerusalem Post-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, Քնեսթեը կինքնալուծարվի, քանի որ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չի կարողացել իշխող կոալիցիա և նախարարների կաբինետ ձևավորել:

Արտահերթ ընտրությունների արդյունքում, որոնք կայացել են 2019-ի ապրիլին, Նեթանյահուն պետք է նոր կոալիցիա ձևավորեր 42 օրում: Ժամկետը սպառվել է մայիսի 29-ի կեսգիշերին: Վարչապետին չի հաջողվել պայմանավորվել օրտդոքսալ «Յահադութ հա Տորա» դաշինքի և ռուսալեզու իսրայելցիների «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության հետ, որը գլխավորում է Ավիգդոր Լիբերմանը:

Կուսակցությունները տարաձայնություններ ունեն բանակ զանգվածային զորակոչի հարցում, այդ թվում ծայրահեղ կրոնամոլ երիտասարդների: Լիբերմանը պնդում է, որ փաստաթուղթն ընդունվի այնպես, ինչպես նախնական հաստատել է նախորդ գումարման խորհրդարանը: Կրոնական ուղղվածության կուսակցությունները պնդում են, որ փոփոխություններ կատարվեն և հրաժարվում են հակառակ դեպքում կոալիցիայի մաս կազմել:

2018-ի դեկտեմբերին Քնեսեթն արդեն մեկ անգամ ինքնալուծարման մասին որոշում կայացրել էր: Այն ժամանակ ևս առիթ հանդիսացան տարաձայնությունները համընդհանուր զինվորական զորակոչի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---