Պայմանագրային զինծառայության հնարավոր կլինի անցնել մինչև 40 տարեկանը՝ ներկայիս 36-ի փոխարեն

Պայմանագրային զինծառայության հնարավոր կլինի անցնել  մինչև 40 տարեկանը՝ ներկայիս 36-ի փոխարեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծով հնարավոր կլինի պայմանագրային զինվորական ծառայության անցնել մինչև 40 տարեկանը՝ ներկայիս 36 տարեկանի փոխարեն:

Հազվագյուտ մասնագիտությունների դեպքում տարիքային շեմը կբարձրացվի մինչև 45-ը:

ԱԺ լիագումար նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը:

Սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---