Ապրիլին 2018-ի համեմատ արտահանումն աճել է 14.7%-ով![]() 30 մայիսի 2019 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մայիսի 30-ի նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ապրիլին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 14.7%-ով։ «Արմենալ» ընկերության փայլաթիթեղի արտահանման ծավալներն ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճել են 44%-ով, ծխախոտի արտադրանքի արտահանման ծավալները՝ 60%-ով: Ոսկերչական արտադրանքի առաջին չորս ամսվա արտահանումը կազմել է $14 մլն. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման աճը կազմել է 68%-ով: Շոկոլադի արտադրանքի արտահանումը չորս ամսում կազմել է $5 մլն, արտահանման ծավալն աճել է 34%-ով: Գինու արտահանման ծավալների աճը ընթացիկ տարվա առաջին 4 ամսում նախորդ տարվա համեմատ կազմել է 11%։ Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ Կեցության և հանրային սննդի հետ կապված ծառայությունների աճը կազմել է 23.5%: Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն աճել են 20%-ով, կապիտալ բնույթի ապրանքների ներմուծման աճը ապրիլին կազմել է 12.7%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |