«Չերնոբիլը» վարկանիշով գերազանցել է «Գահերի խաղը» սերիալին30 մայիսի 2019 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Չերնոբիլ» սերիալն առաջինն է բոլոր ժամանակների շոուների վարկանիշում, որոնք ստացել են հանդիսատեսի բարձրագույն գնահատականը: Այդ են վկայում International Movie Data Base կայքի տվյալները: Սերիալը 9,6 միավոր է հավաքել և առաջ անցել «Երկիր մոլորակ 2» (9,5) և «Զինակից եղբայրներ» (9,4) սերիալներից: 9,4 գնահատական է ստացել նաև «Երկիր մոլորակը» և «Գահերի խաղը»: Բացի այդ, առաջին տասնյակում են հայտնվել «Գաղտնալսումը», «Մեր մոլորակը», «Տիեզերք. Ոդիսական տարածության ու ժամանակի միջով», և «Երկնագույն մոլորակ 2» սերիալները, գրում է Lenta.ru-ն: «Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը, որն աշխատել է նաև «Առանց զգացմունքների», «Սուպերհերոսական կինո» և «Մարդ-հրթիռը» ֆիլմերի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |