«Հերթական ապատեղեկատվությունը». ՊԲ-ն՝ ադրբեջանցի զինվոր սպանելու մասին

«Հերթական ապատեղեկատվությունը». ՊԲ-ն՝ ադրբեջանցի զինվոր սպանելու մասին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net - ի հետ զրույցում մեկնաբանեց «հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինվորի սպանվելու» մասին լուրերը:

«Սա հերթական ապատեղեկատվությունն է», - ասաց Հասրաթյանը՝ հավելելով, որ քիչ անց Արցախի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում պնդել էր, թե զինծառայող է սպանվել հայ դիպուկահարի կրակոցից Աղդամի շրջանի ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---