Ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը։ Նրա օգտին քվեարկեց հոգբարձուների խորհրդի անդամների մեծ մասը՝ նա ստացավ 21 քվե:

«Եկեք բոլորս լծվենք համալսարանի զարգացմանը»,- ընտրվելուց հետո ասել է Գևորգյանը։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մյուս թեկնածուն իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանն էր, նա ստացավ 11 քվե:

ԵՊՀ խորհրդի նիստում ընթացքում քվեարկությամբ պաշտոնապես դադարեցվել են հրաժարական ներկայացրած ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները։

Գեղամ Գևորգյանը նախկինում զբաղեցրել է ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնը: ՆաԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր էր 2008թ.: Գևորգյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---