ԵԽ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ դատական բարեփոխումներին աջակցելու նպատակով![]() 30 մայիսի 2019 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինի կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Քաղաքական խորհրդական, Քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչ Մաքսիմ Լոնգանգը: Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, արձանագրել, որ Հայաստանի դատական համակարգում սկսվել է արմատական բարեփոխումների գործընթաց, և Եվրոպայի խորհրդի աջակցությունն է հայտնել այդ գործընթացի իրականացմանը: Նրա խոսքով՝ միայն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել դատական իշխանության նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը: «Այստեղ ենք ձեզ աջակցելու համար: Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է լինելու, նույն կերպ և ձախողումը»,- ընդգծել է Քրիստոս Ջիակումոպուլոսը: Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ դատական համակարգում իրականացվող բարեփոխումներն իրականացվելու են Հայաստանի Սահմանադրության ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան և ապահովելու են լայն ներառականություն: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունն ու սկսած գործընթացը հաջողելու պայմանավորվածություն են ձեռք բերել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |