Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, հայտարարում են Անկարայում15 սեպտեմբերի 2008 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության փոխնախագահ Էգմեն Բաղիսը լեհական Կրինիցա քաղաքում ընթացող 18-րդ տնտեսական համաժողովում Թուրքիայի վերաբերյալ քննարկումների ժամանակ: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն առաջարկել է Հայաստանին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել երրորդ երկրի մասնակցությամբ եւ բացել արխիվները: Երեւանը դեռեւս չի արձագանքել Անկարայի առաջարկությանը»,-նշել է Էգմեն Բաղիսը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցն Երեւան արդեն իսկ վկայում է Թուրքիայի բարի կամքի մասին: «Բացի այդ, ուսումնասիրվել են շուրջ 1 մլն փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ողբերգական իրադարձությունները ոչ թե ցեղասպանություն են եղել, այլ քաղաքացիական պատերազմի հետեւանք, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»,-հայտարարել է Բաղիսը, հաղորդում է Anatoly news agency-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |