Փակվող նախարարությունների փոխնախարարներն ազատվել են պաշտոններից

Փակվող նախարարությունների  փոխնախարարներն ազատվել են պաշտոններից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել են Կարեն Իսախանյանը, Լիլիա Շուշանյանը, առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոններից ազտավել են Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Ալբերտ Բաբայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալների պաշտոններից՝ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը, Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---