Արցախը դիմավորում է ConiFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին![]() 31 մայիսի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Արցախում մեկնարկում է ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) ֆուտբոլի Եվրոպայի երրորդ առաջնությունը: Առաջնությունը կանցկացվի 4 քաղաքում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում, և կտևի մինչև հունիսի 9-ը: Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ մասնակից թիմերին պաշտոնապես դիմավորելու են Տատիկն ու Պապիկը, թոռնիկն ու ֆուտբոլով ոգևորված արցախցիները։ Մայիսի 30-ին արցախցիների հյուրասիրությունն արդեն վայելել են Աբխազիայի և Հարավային Օսիայի մարզիկները։ Մայիսի 31-ին Արցախում կլինեն Արևմտյան Հայաստանի, Սեկեյի մարզի և Սապմիի թիմերը։ Հունիսի 1-ին Արցախը կողջունի Չամերիայի և Պադանիայի թիմերին։ Միջոցառման առաջին օրն ամբողջությամբ նվիրված է բացման հանդիսավոր արարողությանը, ուստի առաջին խաղը տեղի կունանա հունիսի 2-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |