Սահակաշվիլի. Կիևն ու Մոսկվան կբանակցեն, երբ Գալուստյանը ՌԴ նախագահ դառնա![]() 31 մայիսի 2019 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Նաշ» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է, թե որ դեպքում Մոսկվան ու Կիևը կկարողանան բանակցել: Ըստ նրա, դա հնարավոր կլինի, եթե ՌԴ նախագահ ընտրվի հայազգի հումորիստ և շոումեն Միխայիլ Գալուստյանը: Սահակաշվիլին հայտնել է, որ Կիև ժամանելուն պես իրեն դիմավորել են ռուսաստանցի լրագրողները, որոնք ցանկանում էին որոշ հարցեր ուղղել իրեն Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ես ասացի՝ տղաներ, դուք ընկեր Գալուստյան ունեք»,-հայտարարել է Սահակաշվիլին: Նա հավելել է, որ երկխոսությունը հնարավոր կլինի, երբ կատակերգու դերասանը նախագհ առաջադրվի և ժողովուրդն էլ քվեարկի նրա օգտին: «Այ հետո կխոսեք մեզ հետ»,-ասել է քաղաքական գործիչը: Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրամանագիր է ստորագրել՝ վերականգնելով Միխայիլ Սահակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը, որից վերջինս զրկվել էր 2017-ին կեղծ անձնական տվյալներ ներկայացնելու պատճառով: Մայիսի 29-ին հայտնի դարձավ, որ Միխայիլ Սահակաշվիլիի Նոր ուժերի կուսակցությունը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |