1,5 ամսում Հյուսիս-հարավի շինարարների խնդրի լուծման տարբերակներ պետք է գտնեն

1,5 ամսում Հյուսիս-հարավի շինարարների խնդրի լուծման տարբերակներ պետք է գտնեն

PanARMENIAN.Net - Կառավարությունը 1,5 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի Հյուսիս-hարավի շինարարների խնդրի լուծման տարբերակները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց շինարարական կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը, որը մասնակցել է «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և Տիգրան Ավինյանի խորհրդական Վարագ Սիսեռյանի հանդիպմանը:

«Ներկայացրել ենք մեր առաջարկները, եկանք հետևյալ եզրահանգմանը, որ կառավարությունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է ներկայացնի խնդրի լուծման տարբերակներ, այդ թվում՝ մեր կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ դիրքորոշում», - ասել է նա քննարկումից հետո, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ կառավարությունը բանակցություններ է վարում «Կորսիան Կորվիամ» ընկերության հետ՝ խնդրի ընդհանուր կամ համապարփակ լուծման համար։

«Եթե կառավարությունն ունի պարտավորությունների վերաբերյալ խնդիրներ կամ հարցեր «Կորսան Կորվիամի» հետ, մենք առաջարկեցինք, որ մեզ փորձեն տարանջատել այդ խնդիրների մեջ ներգրավվելուց, գտնեն միջոցներ, որպեսզի կառավարությունն ուղղակի կամ անուղղակի կատարի վճարումները շինարարությունն իրականացնող կազմակերպություններին», - ասել է Արմեն Սաքապետոյանը։

Նշված մեկուկես ամսվա ընթացքում բողոքի ակցիաները կդադարեցվեն, իսկ եթե չլինի ցանկալի լուծում, դրանք կշարունակվեն։«Այս պահին ունեցանք կառուցողական քննարկում»,- նշել է իրավաբանը։

Մայիսի 30-ին Հյուսիս-Հարավի աշխատակիցները փակել էին ճանապարհի Ուջան գյուղի հատվածը՝ պահանջելով հանդիպում կառավարության անդամների հետ։ Աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարեն ամիսներ շարունակ չվճարած իրենց աշխատավարձը։ Ենթակապալառու 19 կազմակերպություն պնդում է, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չի ստացել։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---