Սիմոնյան. Օրենքով հնարավոր կլինի արգելել ամուսնուն խաղասրահ մտնել

Սիմոնյան. Օրենքով հնարավոր կլինի արգելել ամուսնուն  խաղասրահ մտնել

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ համատեղ մշակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով Երևանում արգելվելու է այդ բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, ինչը բողոքի ակցիայի պատճառ էր դարձել:

Սիմոնյանը նշել է, որ անմիջականորեն, խաղասրահի միջոցով տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումներով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի Ջերմուկ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում:

«Օրինագծով հնարավորություն է տրվում, ամուսնուն դատական կարգով արգելել մուտք գործել խաղասրահ, սահմանվում է տարիքային շեմ՝ 21 տարեկան», - ասել է Սիմոնյանը:

Նա հայտնել է, որ կառավարությունն աննշան է գնահատել պետական բյուջեի կորուստներն օրենքի ընդունման դեպքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---