Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Չեխիան ավարտել է  ՀՀ-ԵՄ  համաձայնագրի   վավերացման գործընթացը

PanARMENIAN.Net - Չեխիան ավարտել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման գործընթացը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ վկայակոչելով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը:

Ավելի վաղ ԵՄ երկրներից Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---