Ցյուրիխում պատանդառության հետևանքով 3 զոհ կա 1 հունիսի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ցյուրիխի հարավ-արևմուտքում անհայտ անձը պատանդ է վերցրել մի բնակարանի բնակիչների, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ոստիկանությունը: Զինյալը, որի անունը չի հրապարակվում, երկու կանանց է պատանդ վերցրել մայիսի 31-ի առվոտյան մոտ 5-ի սահմանում: Ոստիկնությունը եկել է հարևանի ահազանգով, որը կանանց բղավոցներ և օգնության կանչեր է լսել: 3 ժամ ոստիկանները պատուհանից բանակցել են հանցագործի հետ: Նա հայտարարում էր, որ 2 պատանդ ունի և սպառնում էր սպանել նրանց, եթե ոստիկանությունը չհեռանա, հայտնում է BBC-ին: Բանակցողները շարունակել են շփումները զինյալրի հետ, արդյունքում մոտ 8:00-ին նա համաձայնվել է հանձնվել 10 րոպեների ընթացքում: Սակայն, նույն պահին բնակարանում կրակոցներ են հնչել: Ոստիկանությունը ներխուժել է բնակարան և հայտնաբերել այնտեղ 60-ամյա տղամարդու և 2 կանաց՝ 34 և 38 տարեկան՝ բոլորը կրիտիկական վիճակում: Բոլորը տեղում մահացել են: Բնակարանում ատրճանակ է հայտնաբերվել: Դեռևս հայտնի չէ՝ հայտնաբերված տղամարդն էր պատանդ վերցնողը, թե նա մյուս երկու զոհերի հարզատն էր, հայտնում է ոստիկանության մամուլի քարտուղար Յուդիթ Հյոդլը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |