Հայաստանում հարգեցին Հարավային Օսիայում զոհվածների հիշատակը

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սեպտեմբերի 16-ին մի շարք միջոցառումներ էր կազմակերպել Հարավային Օսիայի ողբերգության 40 օրվա տարելիցի առիթով: Ինչպես Ռուսաստանի դեսպանության մամլո ծառայությունում հաղորդել են PanARMENIAN.Net ին, այդ օրը Հայաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանի ողջ տարածքում հիշատակության միջոցառումներ կանցկացվեն, եկեղեցիներում մաղթանքներ կկատարեն: Մասնավորապես, Երեւանի Սուրբ Տիրամոր Վարշամակի եկեղեցում կատարվեց հոգեհանգստի ծիսակատարությունը: Դրանից բացի դեսպանության աշխատակիցները` դեսպանի գլխավորությամբ, զոհվածների հիշատակին ծաղիկներ դրեցին: «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում այսօր մահացածների հիշատակին մոմեր են վառում եւ Հայաստանում եղած ռուս հայրենակիցների, ինչպես նաեւ Հարավային Օսիայի ժողովրդի ցավը կիսող Հայաստանի քաղաքացիների հետ միասին հարգում են զոհվածների հիշատակը»,- հաղորդել են դեսպանությունում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---