Աննա Հակոբյան. Սելեկտիվ աբորտները պետք է մերժի ամբողջ հանրությունը![]() 1 հունիսի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1-ի կապակցությամբ։ «Մեր հասարակությունում չպետք է գրանցվեն երեխայի նկատմամբ բռնություններ, իսկ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մերժեն հասարակության բոլոր շերտերը: Ցավոք, այս խնդիրների առումով մենք դեռևս ունենք բավական անելիքներ: Հայաստանում թեպետ քչացել, սակայն շարունակում է խնդրահարույց մնալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, իսկ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական պատժի: Սրանք բավական լուրջ մտահոգություն պարունակող վիճակագրական փաստեր են, որոնց առնչությամբ պետք է աշխատենք ու փոխենք իրականությունը՝ այն դարձնելով ավելի պայծառ, ավելի դրական ու ավելի արժանապատիվ», - ասել է Հակոբյանը: Հակոբյանը շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու անհոգ մանկություն է մաղթել փոքրիկմներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |