300 նոր Boeing-ում խոտանված մասեր են հայտնաբերվել 3 հունիսի 2019 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Boeing ընկերությունը խոտանված մասեր է հայտնաբերել 737 MAX և 737 NG ավելի քան 300 ինքնաթիռում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչության (FFA) կայքում: «Boeing-ը տեղեկացրել է FFA-ին, որ 737 MAX և 737 NG ինքնաթիռների որոշ մասեր կարող են ոչ պատշաճ կերպով պատրաստված լինել և չհամապատասխանել նորմատիվ պահանջներին իրենց ամրությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Դոժդը»: Ինչպես ցույց է տվել Boeing-ի և FAA համատեղ հետաքննությունը, ընդհանուր առմամբ արտադրվել է դեֆեկտ ունեցող 148 մաս, որոնք պատրաստել է կապալառու ընկերությունը: Դա կարող էր առնչվել 737 NG 32 ինքնաթիռի և 737 MAX 33 ինքնաթիռի ԱՄՆ-ում: Աշխարհում նման ինքնաթիռների քանակը մոտ 300 է համարվում: FAA-ում նշել են, որ խնդրահարույց մասերը կարող են ժամանակից շուտ դուրս գալ շարքից, կարող են ճագեր առաջանալ սխալ արտադրական պրոցեսի ընթացքում: Դա չի հանգեցնի ինքնաթիռի կորստին, սակայն ռիսկ կա, որ «սխալ մասի հետևանքով ինքնաթիռը կարոդղ է թռիչքի ժամանակ վնասվել»: 2018-ի հոկտեմբերին Boeing 737 MAX-ը վթարի ենթարկվեց Ինդոնեզիայում՝ 189 մարդ զոհվեց: Մարտին Եթովպիայում նույն մոդելի ինքնաթիռի աղետի հետևանքով 157 մարդ մահացավ, որից հետո այդ մոդելի ինքնաթիռի թռիչքները կասեցվեցին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |