Երևանում բուքմեյքերների աշխատանքն արգելող օրենքն 1-ին ընթերցմամբ ընդունվել է![]() 3 հունիսի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն հունիսի 3-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լարցումներ կատարելու մասին նախագիծը, որով 2020 թվականից Երևանում կարգելվի բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: Նախագիծն ընդունվել է միաձայն: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած նախագծով բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը կթույլատրվի ՀՀ մի շարք քաղաքներում՝ Ծաղկաձորում, Մեղրիում, Սևանում, Ջերմուկում: Նախագիծը բողոքի ակցիայի էր դուրս բերել «ԳուդՎին» բուքմեյքերական ընկերության աշխատակիցների: Ընկերության ներկայացուցիչներն ավելի ուշ հանդիպել են ԱԺ ղեկավարության հետ և ընդհանուր հայտարարի եկել: Ընթերցեք նաև՝ «Որքան են պարտվում խաղացողները և որքան են շահում բուքմեյքերները»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |