ԶԼՄ. ԱՄՆ-ն Ասանժին մեղադրանք չի ներկայացնի ԿՀՎ փաստաթղթերի հրապարակման համար 3 հունիսի 2019 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշել է մեղադրանք չներկայացնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ ունեցած դերակատարման համար: Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի և ևս 2 զրուցակցի, որոնք ծանոթ են իրավիճակին: Ըստ նրանց, գերատեսչությունը ստիպված է նման քայլի դիմել 2 պատճառով: Մասնավորապես, ԱՄՆ օրենսդրությունն արտահանձնման մասով պահանջում է նոր մեղադրանքներ առաջադրել առաջին մեղադրանքից 60 օրվա ընթացքում: ԱՄՆ իշխանությունները 2019-ի մարտին մեղադրել են Ասանժին նրանում, որ վերջինս օգնել է ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մեննինգին կոտրել ԱՄՆ ռազմական գործողությունների մասին տեղեկատվություն պարունակող համակարգիչները, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, հրապարակված փաստաթղթերը, միավորված Vault 7 ընդհանուր վերնագրով, գաղտնի բնույթ են կրում: Այդպիսով, Ասանժի հասցեին նոր մեղադրանքների հետ կապված դատական նիստերը սպառնում են ԿՀՎ էլ ավելի շատ գաղտնի տեղեկություններ հրապարակել, պնդում է պարբերականի զրուցակիցը: Գերատեսչությունն ինքը երբեք չի ճանաչել, որ փաստաթղթերի բնօրինակներն են հրապարակվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մեղադրանքները համալրել են 17 նոր կետով: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ինԼոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։ 7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |