Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների![]() 3 հունիսի 2019 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների: «Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել Իրանի հետ առանց նախապայմանների: Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Փոմփեոն Շվեյցարիայում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին: Փոմփեոն նշել է նաև, որ ԱՄՆ-ն կշարունակի դիմակայել Թեհրանի «չարամիտ քաղաքականությանը» և պատրաստ է երկխոսություն սկսել, երբ Իրանը «գա եզրակացության, որ ցանկանում է իրեն նորմալ պետության պես պահել»: ԱՄՆ և Իրանի հարաբերությունները զգալիորեն սրվել են: ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի էկոնոմիկայի առանցքային ոլորտների դեմ և շարունակում են պատժամիջոցներով ճնշում գործադրել: Վաշինգտոնի նպատակն է փոխել Իրանի վարքագիծը: ԱՄՆ-ն նաև ահաբեկչական կազմակերպություն է համարում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը: Ի պատասխան Իրանը ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն է համարում ահաբեկչական կազմակերպություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |