Վան Դեյկը՝ ՉԼ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ 3 հունիսի 2019 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ճանաչվել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը: Չեմպիոնների լիգայի շաբաթվա ընթացքում մեկ հանդիպում է եղել՝ մրցաշարի եզրափակիչը, որտեղ «Լիվերպուլը» խաղում էր Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Վան Դեյկից բացի լավագույն ֆուտբոլիստների ավանդական քառյակում է ընդգրկվել «Լիվերպուլի» ևս 3 ֆուտբոլիստ՝ հարձակվող Մոհամեդ Սալահը, դարպասապահ Ալիսոն Բեքերը և հարձակվող Դիվոկ Օրիգին, գրում է Interfax-ը: «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 1-ին Մադրիդում: Հանդիպման արդյունքն է 2:0 հօգուտ «Լիվերպուլի»: Արդեն առաջին խաղակեսում մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Տոտենհեմի» դարպասին ձեռքով խաղի համար: 11 մետրանոցն իրացրեց Մոհամեդ Սալահը: 87-րդ րոպեին դարպասը 2-րդ անգամ գրավեց Դիվոկ Օրիգին: «Լիվերպուլը» 6-րդ անգամ իր պատմության մեջ հաղթող է ճանաչվել Եվրոպայի ակումբային մրցաշարում: 1977, 1978, 1981, 1984 թթ. նա հաղթել է Չեմպիոնների գավաթում, իսկ 2005-ին և 2019-ին՝ Չեմպիոնների լիգայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |