Ծառուկյան. Խմբակցությունում ոչ ոք անհատական կարծիքի իրավունք չունի 3 հունիսի 2019 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստ է հրավիրել՝ զգուշացնելու խմբակցության բոլոր պատգամավորներին, որ որևէ մեկն անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի։ Ծառուկյանի այս զգուշացումը հետևել է խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս արած այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի։ «Խմբակցությունում պետք է հարցերը քննարկվեն, ընդհանուր որոշում լինի և նոր հայտարարություն արվի։ Ես դրա համար այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել՝ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի։ Խմբակցություն է, խմբակցությունում պետք է քննարկվի և ընդհանուր որոշումը ոնց լինի, այդպիսի հայտարարություն արվի», - ասել է Ծառուկյանը։ Ավելի վաղ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ ինքը «կողմնակից է ազատություն Ռոբերտ Քոչարյանին»: «Իսկ ինչ մնում է դատաիրավական ոլորտին և բոլոր ոլորտներին, անպայման թող իրականացնեն բոլոր ստուգումները», - ասել էր Ղուկասյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |