Ջավադյան. Ըստ նախնական կանխատեսումների՝ 2019թ. տնտեսական աճը կլինի 4,6 – 6,1%ի միջակայքում 3 հունիսի 2019 - 17:21 AMT PanARMENIAN.Net - 2019թ. տնտեսական աճը, ըստ նախնական կանխատեսումների, կգտնվի 4,6-6,1%միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը խորհրդարանում հանդես է եկել «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման» զեկույցով: Ջավադյանը հայտնել է, որ հաղորդումը հաստատվել է մարտի 12-ին, հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների ու մակրոիրավիճակի հիման վրա: Նա նշել է, որ մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը, հայտնում է shantnews.am-ը: ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ տնտեսական աճի պահանջարկի վրա արտահանման ու հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող՝ պայմանավորված արտահանմանը զուգահեռ նաև ներմուծման աճի տեմպերով և պետական բյուջեի պակասուրդի կրճատմամբ: 2019 թվականի հունվար- ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով:Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով, շինարարության ծավալը՝ 8%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.8%-ով, ծառայությունների ծավալը՝ 17%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում |